.jpeg)
Երիտասարդաց միություն
Սուրբ Երրորդության երիտասարդաց միությունը ստեղծվել է եկեղեցու օծման օրվանից քիչ անց (օծումը՝ 2005 թվական նոյեմբերի 20-ին)։ Առաջին հոգևորականն, ով ստեղծել և հետագայում եղել է միության առաջին հոգևոր պատասխանատուն եղել է Տեր Եսայի քհն․ Արթենյանը։ Սկզբնական շրջանում դժվար էր բոլորի համար, քանի որ չգիտեին երիտասարդաց միության ֆունկցիաները, դժվար էր հավաքել երիտասարդների, կազմել ծրագրեր եկեղեցու համար, սակայն շատ ջանքերից հետո ամեն բան ընկավ հունի մեջ և շուտով երիտասարդաց միության թիվն անցավ 50-ի շեմը։ 50-ից ավել երիտասարցներ հավաքվելով եկեղեցում ամեն օր մտածում էին, թե ինչպես կարող են իրենց հարազատ տունն ավելի ամուր դարձնել, պաշտպանել փորձություններից և հզորացնել։ Եվ նրանց մոտ դա շատ լավ ստացվեց։ Այժմ Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության թիվը գնալով մեծանում է և հատկանշական է, որ տարիների ընթացքում երիտասարդաց միության կազմում եղել է սերնդափոխություն։ Հիմա երիտասարդաց միության անդամների շարքերում կան այնպիտի մարդիկ, ովքեր զավակներն են առաջին երիտասարդաց միության անդամների։ Այսպիսով, կարելի է ասել, որ երիտասարդաց միությունը միջոց է նոր քրիստոնյա ընտանիք ստեղծելու և քրիստոնեական արժեքները ճիշտ պահելու համար։ Սուրբ Երրորդություն երիտասարդաց միությունը ծաղկում է օր օրի, մեծանում թվով և ամրանում, զբաղվում ակտիվ բարեգործական աշխատանքներով և իր գործունեությամբ օրինակ դառնում շատ երիտասարդների համար։ Այս ամենը չէր լինի, եթե ի սկզբանե երիտասարդաց միության հիմքերն ամուր չդրվեին Սուրբ Երրորդություն եկեղեցում և չշարունակվեին նույն կերպ ամուր մնալ։