Այսօր ստեղծվեց Տարեցների «Սիրո միություն» -ը: Նորաստեղծ միության և Տիկնանց միության անդամները միասնաբար մասնակցելով առավոտյան ժամերգությանը՝ հավաքվեցին եկեղեցու դահլիճում, որտեղ էլ կայացավ առաջին հանդիպումը, որն ուղեկցվեց փոքրիկ զրույցների, մտքերի փոխանակման ջերմ միջավայրում՝ քաղցր հյուրասիրությամբ:
Տարեցների «Սիրո միություն» կառույցի նպատակն է՝ նպաստել համայնքի տարեցների համախմբմանը, սատարել խորհուրդներով, աջակցությամբ և իհարկե նպաստել հոգևոր կյանքի առաջընթացին։
Հ.Գ. նկարի ներքևի շարքում Տիկնանց միության անդամներն են, վերևի շարքում՝ Տարեցների «Սիրո» միության անդամները